Մարկարով. Հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել
«Պաշտոնական Բրյուսելի արձագանք դեռևս չկա, բայց մեկ բան հստակ է` հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել: Հարցն ուղղակի այն է, թե ինչ ձևաչափով դրանք կշարունակվեն»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ասուլիսի մյուս բանախոս Սերգեյ Մինասյանը նշեց, Եվրոպայում տեղյակ էին, որ Հայաստանը լուրջ բանակցություններ է վարում ՌԴ հետ և փորձում գտնել այն տարբերակները, որ չկորցնի իր համար երկու ուղությունները:
«Կարող է կարծիք լինել, որ այս ամենը լուրջ ճնշման տակ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության շահերից, գնաց այդ քայլին»,-նշեց Ս. Մինասյանը, ապա ավելացրեց, որ խաղն իրականում նոր է սկսում ու այն բավականին հետաքրքիր երանգներ ու զարգացումներ կստանա: