«Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր». Orange-ը նոր առաջարկ է ներկայացրել
Orange-ն այսօր հանդես է եկել նոր առաջարկով, որն ուղղված է հատկապես այն հաճախորդներին, ովքեր չհասցրեցին «Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր» արշավի շրջանակներում ձեռք բերել նախապես հայտարարված 5000 Alcatel հեռախոսներից մեկը և SIM քարտ՝ որպես նվեր՝ միանալով Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից մեկին:
«Այն մեծ աշխուժությունը, որ առաջացրեց այս առաջարկը շուկայում, շատ ոգևորիչ էր: Դա նշանակում է, որ մենք իսկապես հասկացել ենք, թե ինչ են անկնկալում մեր բաժանորդները: Առաջարկը նախատեսված էր միայն առաջին 5000 բաժանորդների համար, սակայն ուրախ ենք հնարավորություն տալ ավելի մեծ թվով մարդկանց օգտվել դրանից»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այսպիսով, մինչև սեպտեմբերի 30-ը Orange-ն առաջարկում է միանալ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին 24 ամսով, ձեռք բերել ոչ միայն մեկ հեռախոս հատուկ գնով, այլ նաև ևս մեկը 1 դրամով ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից որևէ մեկի համար: Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Samsung ընկերության կողմից, բաժանորդներին կտրվի անվճար կանխավճարային SIM քարտով, որով հնարավոր կլինի արդեն վեց ամիս շարունակ անվճար զանգահարել հիմնական հեռախոսահամարին ու Orange-ի ծառայություններից օգտվող ևս երկու բաժանորդի, իսկ վեց ամսվա ավարտից հետո՝ շարունակել զանգահարել վերջիններիս անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ: