«ԱրմենՏել»-ն օժանդակում է դասական երաժշտության հայ կատարողներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հետ համագործակցության մեկնարկի մասին: Ընկերությունն, որպես գլխավոր հովանավոր, ֆինանսական աջակցություն կցուցաբերի քառյակի Հայաստանում և արտասահմանյան երկրներում 2013-2014թթ. կայանալիք ողջ համեգաշրջանի ընթացքում:
«Մեր կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն և իրենց աշխատանքով երջանկություն են պարգևում շրջապատին: Այդ իսկ պատճառով մենք ներկայացնում ենք Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հրաշալի և տաղանդավոր երաժիշտներին: Էդուարդ Միրզոյանը հայ մեծանուն կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները ճանաչված են, ինչպես հայրենիքում այնպես էլ արտասհմանում և կատարվում են համաշխարհային դասականների վարպետների կողմից: Ուրախ ենք աջակցել այս ծրագրին, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ», - լրագրողների հետ այսօր հանդիպմանն ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծումն երկար ժամանակ սպասված իրադարձություն էր երաժիշտների և երաժշտասեր հասարակության կողմից: Այն ստեղծվեց ազգությամբ հայ երաժիշտների` Ռուսաստանի և Հայաստանի առաջատար նվագախմբերի մենակատարների համագործակցության արդյունքում: Պատահական չէ, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն, որն առաջատար ընկերություններից մեկն է հեռահաղորդակցության շուկայում, հանձն առավ աջակցել քառյակի գործունեությանը: Հասարակությունը, որը վաղուց արդեն չի պատկերացնում ակտիվ կյանքն առանց Beeline ծառայությունների նաև հոգևոր սննդի կարիք ունի: Հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի օգնությամբ մենք կապահովենք հոգևոր սննդի այն մասը, որն այդքան անհրաժեշտ է մեզ այս բարդ ժամանակներին», - ասել է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի մենակատար Արամ Ասատրյանը:
Քառյակի չորսամսյա գործունեության ընթացքում քառյակի երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և դրաձել են հայտնի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն արժանացել է մեծ թվով մրցանակների և պարգևների և ըստ արժանվույն է ներկայացրել հայրենիքը համաշխարհային բեմերում միջազգային համերգների ժամանակ: Հիմնադրման օրվանից քառյակն արժանացել է մի քանի մրցանակների. Գրան-պրի «Ռենեսանս» երաժիշտ-կատարողների 5-րդ Միջազգային Փառատոնի ժամանակ, որը կայացել է Գյումրիում, Առաջին Մրցանակ Կ. Կոստանյանի անվան միջազգային մրցույթում, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից քառյակին է տրամադրվել մեծանուն իտալացի վարպետ Ջոզեֆ Գվարներիի ջութակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան