Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. քաղաքացիական մեքենա է վնասվել
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հաղորդել էր, որ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ ակտիվություն է դրսևորել, ինչի արդյունքում քաղաքացիական մեքենա է վնասվել:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ թե իբր հայկական կողմից արձակված գնդակից քաղաքացիական անձ է վիրավորվել:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարածվածը ապատեղեկատվություն է:
Նրա խոսքերով, Ադրբեջանը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր ագրեսիվ գործողություններից ու այդ ճանապարհին նման հայտարարություններ է տարածում:
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակահերթից հետո հայ դիրքապահները հակառակորդին լռեցնելու նպատակով կրակ են բացել նրանց դիրքերի ուղղությամբ:
«Հայ դիրքապահները քաղաքացիական անձանց, բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն բացում, այդ է պատճառը, որ հաստատակամորեն կարող եմ պնդել, որ ադրբեջանական կողմը ապատեղակտվություն է տարածում»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին