Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Զինված ուժերի շփման գծում երկու կողմերից խաղաղ քաղաքացիների մահը անթույլատրելի է
«Զինված ուժերի շփման գծում խաղաղ քաղաքացիների մահը մեծ ողբերգություն է», - այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
Ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ դեսպանը նաև ընդգծել է. «Այդ պատճառով մենք կարծում ենք, որ հակամարտությունը չի կարող երկար տևել և պետք է կարգավորվի հնարավորինս շուտ։ Կտրականապես հայտարարում ենք, որ երկու կողմերից խաղաղ քաղաքացիների մահը անթույլատրելի է»։
Դեսպանը նաև պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածաշրջան սպասվող այցի մասին։ «Մենք անհամբերությամբ ենք սպասում նրա ժամանմանը Հարավային Կովկաս։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Նա շատ փորձառու դիվանագետ է։ Քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ ստեղծարար մարդ է, վստահ եմ, որ նա իր նոր գաղափարներով մեծ ավանդ կունենա ներկա գործընթացներում»: