Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Չեխիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ վաղը` սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Ինչպես Պրահայից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանել է «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:
Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում: Հենց այստեղ էլ սեպտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, տեղի կունենա Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները