«Finanacial Times». Դեպի Մոսկվա հայացք գցելով Երևան ընկեր է ձեռք բերում
Հայաստանն ավելի շատ մոտենում է Մոսկվային և հեռվանում Բրյուսելից: Այս մասին գրում է «Finanacial Times» պարբերականը:
«Այս շաբաթ Հայաստանի կողմից արված այն հայտարարությունը, թե միանում է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, ցնցեց Կենտորնական և Արևելյան Եվրոպային: Պուտինը մրցակցում է Բրյուսելի պաշտոնյաների հետ, քանի որ նրանք Հայաստանին ավելի էին մոտցրել Եվրամիությանը:
Ռուսաստանը միությանը անդամագրվելու հարցում փորձում է սպառնալ տարածաշրջանի պետություններին. անգամ Բելառուսի հետ հարաբերությունները սրվեցին, երբ Մինսկը անցյալ շաբաթ որոշում կայացրեց ձերբակալել ռուս գործարարին:
ՀՀ նախագահը, կարծես, փորձում է մանրևել: Նա միգուցե հույս ունի, որ այս քայլով կպաշտպանի Հայաստանին, քանի որ հարևան Ադրբեջանի հետ ԼՂ տարածքի հարցում լարվածությունը դեռ մեծ է: Շփման գծում շարունակվում են կրակոցները, և անցյալ ամիս նավթով հարուստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը հասել է 4 մլրդ դոլարի: Դեպի Մոսկվա հայացք գցելով Երևան ընկեր է ձեռք բերում և եթե Բաքվի հետ պատերազմ սկսի, կարող է ՌԴ-ին դիմել:
Տնտեսական գործոնը նույնպես դեր է խաղում այս որոշման համար: Ռուսաստանը միլիոնավոր հայերի «տունն է» և այնտեղից հայերը գումարներ են ուղարկում դեպի հայրենիք: Ավելին, Ռուսաստանը Հայաստանի առևտրային գործընկերն է և ամենամեծ օտարեկրյա ներդրողը»,-գրում է ««Finanacial Times»-ը: