Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկում է Մեծ քսանյակի գագաթաժողովը
Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկում է Մեծ քսանյակի (G 20) գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է «Վեստի» ռադիոկայանը:
Աղբյուրի փոխանցմամբ, թեև G 20-ը պաշտոնապես տնտեսական ֆորում է, ոչ ոք չի թաքցնում, որ այս անգամ գագաթանաժողովը ունենալու է քաղաքական ուղղվածություն: հանդիպումների ընթացքում գլխավոր թեման, այնուամենայնիվ, լինելու է Սիրիան, չնայած այն հանգամանքի որ արաբական երկրի շուրջ ստեղծված իրավիճակը ներառված չէ գագաթաժողովի օրակարգում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պտուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հայտնել են սիրիական խնդիրը քննարկելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում ծրագրված չէ։
Բարաք Օբաման, ավելի վաղ հայտարարել էր, որ ընդհանուր քննարկումների շրջանակից դուրս չի հանդիպելու Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել էր, որ կցանկանար շփվել ամերիկացի պաշտոնակցի հետ, սակայն ոչ որպես քաղաքական գործչի, այլ որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ։