Գ. Հարությունյան. Ասոցացման համաձայնագիրը թղթի կտոր է, որը պատերազմի վիճակում ոչինչ չի նշանակում
«Սիրիայում Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների կողմից առ այսօր հաղթանակ չկա, որովհետ Բաշար Ասադը և Սիրիայի կառավարությունը վայելում են հանրության վստահությունը: Հաշվարկներ կան, որ Սիրիայի զինված ընդդիմության միայն 20 տոկոսն են այդ երկրի քաղաքացիներ: Մնացածը վարձկաններ են` այդ թվում Ադրբեջանից և մեծ թվով Թուրքիայից»,- այսօր, անդրադառնալով Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին, ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածելու պատրվակը` քիմիական հարձակումը կառավարական զորքերի կողմից, բավականին անհեթեթ է հնչում, քանի որ կառավարական զորքերն այդ շրջանում ճնշում էին հակառակորդներին և մյուս կողմից, քիմիական զենքի կիրառումը տեղի է ունեցել Դամասկոսում, որտեղ գտնվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Այնուհետև, Գ. Հարությունյանը, բնութագրելով սիրիական ճգնաժամը, հավելեց. «Սիրիական պատերազմն առաջին բազմաբևեռ պատերազմն էր, որտեղ մի կողմից ԱՄՆ-ն էր ու իր դաշնակիցները, մյուս կողմից` Ռուսաստանը, Չինաստանն ու, առաջին հերթին, Իրանը»:
Նա խոսեց նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին, նշելով. «Ասոցացման պայմանագիր ունեցել է նաև Սիրիան, Եգիպտոսը, Լիբանանը, Լիբիան: Դրանք թղթի կտորներ են, որոնք, երբ գալիս է պատերազմի վիճակը, այլևս ոչինչ չեն նշանակում»:
«Նորավանքի» տնօրենը կարևորեց Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա հավելեց. «Հայաստանը կարող է մոդել հանդիսանալ մեծ եվրոպական համակարգի համար, որտեղ համատեղում ու մերձեցում ունենան և´ ԵՄ մոտեցումները, և´ Մաքսային միության մոտեցումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան