Հայաստանի եզդիների միության նախագահն Ազգային վիճակագրական ծառայությունը մեղադրում է կեղծ թվեր հրապարակելու մեջ
Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են. «Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ի՞նչպես են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաև, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»:
Եզդիների միության նախագահը զայրացել է այն բանից, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»,- նշել է Ա. Թամոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան