Իրաքում ՀՀ դեսպանը՝ եղբոր սպանության մասին. «Կծիկը գնալով բացվում է»
2013թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանված «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը՝ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:
«Պետք է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում է: Կամաց-կամաց հասնում ենք վերջնարդյունքին.շուտով կպարզվի ամեն ինչ: Սակայն ես իրավունք չունեմ անուն տալ: Երբ ամեն ինչ պարզ լինի, հասարակությունն այդ մասին կիմանա»,-նշել է դեսպանը: