«Հիմար լակոտ, էշի գլուխ, տանձի պոչ». Կոմիտաս 5-ում «պռովակատոր» են հայտանաբերել
«Սրանից հետո ձեռքով չկպնեք»,-Կոմիտաս 5-ում ծառայություն իրականացնող ոստիկաններին ասաց բազմաբնակարան շենքի շինարարության դեմ պայքարի ելած ակտիվիստ աղջիկներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից այստեղ սկսել են բազամահարկ շենքի շինարարական աշխատանքները, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչներն ու ակտիվիստները: Նախ ակտիվիստները ու ոստիկանները լեզվակռիվ սկսեցին:
«Հանգիստ կանգնեք այնտեղ, որտեղ ասվում է»,-ասաց ոստիկաններից մեկը, ինչին ակտիվիստներն արձագանքեցին, թե կկանգնեն այնտեղ, որտեղ ցանկանան, քանի որ ունեն ազատ տեղաշարժի իրավունք:
«Ձեզանից վախեցող չկա»,-ասաց ակտիվիստներից մեկը:
Ապա լեզվակռվի բռնվեցին հարակից շենքերի բնակիչ տղամարդն ու անցորդ քաղաքացին:
«Գլխավոր արխիտեկտորն ասեց ձեռս կկտրեմ, բայց չեմ ստորագրի: Հենա զապիսը տունս դրած է, ամեն մի բառիս համար պատասխան եմ տալսի»,-բարկացած հայտարարեց բնակիչներից մեկը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ մի մարդ, ներկայացավ, որպես ամենօրյա ակցիաներից մտահոգված քաղաքացի, ասաց, ամոթ է, վերջ տվեք, գնացեք դատարանում ձեր հարցերը լուծեք:
«Դու ո՞վ ես, պռովկատոր ես: Ռադդ քաշի գնա ըստեղից, տարեք պռովակատորին այստեղից»,-ասաց շենքի բնակիչ տղամարդը:
Մտահոգ քաղաքացի ներկայացած ալեհեր տղամարդն էլ արձագանքեց. «Հիմարությանդ վերջ տուր, հիմար»:
«Հիմարը դու ես, հիմար լակոտ, էշի գլուխ, տանձի պոչ»,-բղավեց շինարարության դեմ բողոքող բնակիչը:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան