Հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին
Սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կկայանան Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերը, որին կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նշակույթի նախարարությունից:
Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի ազգային համակարգող Արև Սամուելյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, քանդակագործ Մելիք Շահնազարյանը, նկարիչ Աշոտ Գրիգորյանը և «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Լիլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում