Orange-ն իջեցրել է մի շարք երկրներ զանգահարելու սակագինը
Սեպտեմբերի 5-ից Orange-ն առաջարկում է միջազգային մի շարք ուղղություններով զանգահարել ավելի ցածր սակագնով: Այսպես, Ուկրաինա, Իտալիա և Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներ՝ Շվեդիա, Դանիա, Նորվեգիա ու Ֆինլանդիա, Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կզանգահարեն 85 դրամ/րոպե սակագնով, նախկին 95 դրամի փոխարեն:
Ընկերությունից հիշեցնում են, որ Orange-ի բաժանորդները միջազգային ուղղություններով զանգահարելու համար կարիք չունեն լրացուցչի կոդեր հավաքելու, այլ պարզապես իրենց հեռախոսից հավաքում են անհրաժեշտ հեռախոսահամարը միջազգային ֆորմատով:
Orange-ը նաև առաջարկում է բարձրորակ միջազգային զանգեր կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգեր ու Կանադա ընդամենը 15 դրամ/րոպե, Ռուսաստան՝ 50 դրամ/րոպե, Վրաստան՝ 60 դրամ/րոպե սակագնով:
Բոլոր սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան