Միխեիլ Սաակաշվիլին ռուս ընդդիմադիր գործչի հետ «փակվել է» լեռներում
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով սեպտեմբերի 2-ին արշավի էր մեկնել դեպի Կազբեկ լեռ, վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգել է լեռան գագաթի նվաճումը: «Newsgeorgia.ru» կայքի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի անդամ Գոգա Խաչիձեն: Վերջինս ռուս ընդդիմադիր գործիչ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Անդրեյ Իլլարիոնովի հետ ուղեկցում է նախագահին:
Խաչիձեն տեղեկացնում է, որ խումբը սպասում է եղանակային պայմանների բարելավմանը, և որ զվարճանքներ չկան, իսկ ժամանակը չափազանց դանդաղ է անցնում: Գրառումը ուղեկցվում է մի քանի լուսանկարներով: