Ի՞նչ խնդիրներ ունի Գյումրին. գործարկվել է դրանց վերհանմանն ուղղված կայք (Տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից գործարկվել է Gyumri.CityBugs.am կայքը, որը հնարավորություն կտա գյումրեցիներին բարձրաձայնել իրենց քաղաքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:
CityBugs.am-ը սոցիալական հարթակ է՝ ստեղծված տարբեր քաղաքներում առկա խնդիրները բարձրաձայնելու նպատակով: Համակարգի գրանցված օգտատերերը կարող են հայտնել, թե ինչ խնդրներ կան իրենց քաղաքի այս կամ այն մասում:
Համակարգում արդեն իսկ գրանցված է 4 քաղաք՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը և Արմավիրը: Հոկտեմբերին նախատեսվում է գործարկել կայքի հավելվածները` iOS և Android պլատֆորմների համար:
Citybugs.am-ը նպատակ է հետապնդում տեսանելի դարձնել բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավել պետական մարմինների հետադարձ կապը հասարակության հետ, բարձրացնել բնակչության իրազեկության մակարդակը կոմունալ և այլ խնդիրների վերաբերյալ: CityBugs.am սոցալական նախագիծը ստեղծվել X-TECH ընկերությունը կողմից «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Նախագծին աջակցում են «Եվրասիա» հիմնադրամը», USAID-ին, Internews-ը, Երևանի քաղաքապետարանը և Միջազգային տնտեսական ֆորումի (World Economic Forum) «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի» (Global Shapers Community) երևանյան կենտրոնը: