Տրանսպորտի թանկացման հարցերով հանձնաժողովը չի ձևավորվում. որևէ մեկը հայտ չի ներկայացրել
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած տրանսպորտի թանկացման հարցերով հանձնաժողովը չի ձևավորվում. ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվիստները մինչև այժմ հայտ չեն ներկայացրել հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ուսումնասիրելու էր սոցիալական խմբերի խնդիրները տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ընդառաջ: Ի դեպ, տրանսպորտի հարցը ներառված չէ սեպտեմբերի 10-ին կայանալիք ավագանու առաջին նիստի օրակարգում: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված չէ նաև «Փակ շուկայի» կառուցապատման հարցը: