«Բիլայնի» աշխատակիցները ծեծի են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ:
Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ «Բիլայն»-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն: Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Այս միջադեպը վկայում է այն իրողությունը, որ մեր երկրում հասարակությանը ծառայություն մատուցելու կոչված ընկերությունը, այս դեպքում «Բիլայնը», իրականում իրենց պահում են «աղայի» կեցվածքով, այլ ոչ թե հաճախորդի սպասարկուի»-մեկնաբանել է թերթը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են «Ժողովուրդ»-ի տեղեկությունը`հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: