Ազգային բյուջետային խումբ. մինչև 2024թ. Ադրբեջանի պետական ծախսերը կրկնակի անգամ կգերազանցեն նավթի և գազի եկամուտները
Եթե Ադրբեջանի ներկայիս պետական ծախսերն անփոփոխ մնան, ապա արդեն 2018թ.-ին երկրի նավթային և գազային եկամուտները չեն բավականացնի դրանք փակելու համար, իսկ 2014թ.-ին պետական ծախսերը գրեթե երկու անգամ կգերազանցեն նավթից և գազից ստացվող եկամուտները:
Այդպիսին է Ադրբեջանի ազգային բյուջետային խմբի կանխատեսումը: Այդ կանխատեսումը և համապատասխան գրաֆիկը հրապարակվել են ադրբեջանական «ՖակտԽեբեր» գործակալության կողմից:
Ազգային բյուջետային խմբի փորձագետները հաշվարկել են 2012-2024թթ.-ների «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերի նավթից և գազից ստացված Ադրբեջանի եկամուտները:
Ըստ Ազգային բյուջետային խմբի գրաֆիկի` արդեն 2018թ.-ի բյուջետային ծախսերի և գազի ու շահութաբեր նավթի վաճառքից ստացված եկամուտների միջև էական տարբերություն կլինի:
«Այդ պատճառով էլ դժվար չէ պատկերացնել մեր երիտասարդության ապագան: Կկարողանա՞ արդյոք շահույթ չունեցող պետությունը, որը շինարարության, ճանապարհների նորոգման, և այլ պահանջների վրա միլիարդավոր գումարներ է վատնում, կրճատել ծախսերը մինչև 2024թ: Հնարավոր կլինի՞ այսօր բարձր վարձատրվող մասնագիտությունների ներկայացուցիչներին և թոշակառուներին 2014թ.-ին ասել, որ պետական ծախսերի կրճատման կապակցությամբ իրենց ամսական եկամուտը նվազելու է», - տարակուսում է գործակալությունը:
Ազգային բյուջետային խմբի փորձագետների կազմած գրաֆիկում կարմիր հորիզոնական գծերը ցույց են տալիս պետական ծախսերը, իսկ հորիզոնական առանցքի վրա կարմիր և կապույտ ուղղահայաց հաստ գծերը ցույց են տալիս համապատասխանաբար «Ազերի-Չիրագ-Գյունեշլի»-ի շահութաբեր նավթի և «Շահդենիզ»-ի գազի վաճառքից ստացվող եկամուտները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները