Ծեծի ենթարկվածներից մեկը քթի և դիմածնոտային հատվածի կոտրվածքներ ունի
Կողբացի 2 հասցեում երեկ ծեծի ենթարկված Հայկակ Արշամյանը դեռ հիվանդանոցում է: Panorama.am-ին թիվ 1 հիվանդանոցի ընդունարանից հայտնեցին, որ Սուրեն Սաղաթելյանը դեռ հիվանդանոցում է, ունի դիմածնոտային հատվածի ու քթի կոտրվածք: Հիվանդանոցի աշխատակիցն այս պահին դժվարացավ ասել, նախատեսվո՞ւմ է վիրահատություն, թե՞ ոչ:
Նշենք, որ խմբագրության էլեկտրոնային հասցեին ստացած ահազանգի համաձայն, երեկ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին բակում դաժան ծեծի են ենթարկել:
«Ըստ նախնական տեղեկությունների Սուրեն Սաղաթելյանը ստացել է գլխի լուրջ վնասվածքներ: Կան կասկածներ, որ ծեծի պատճառը երեկվա ցույցն էր Նախագահական նստավայրի մոտ»,-ասված է ահազանգում:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ավելի ուշ` ոստիկանության պաշտոնական էջում:
Տուժածները պատմել են, որ իրենց վրա հարձակվել են 6-7 տղամարդ, որոնք սև Ջիպով են եղել, հարձակումն եղել է այն պահին, երբ նրանք փորձել են մեքենան կայանել ավտոտնակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները