Հայկակին ու Սուրենին ծեծի ենթարկելու փաստով կատարվում է հետաքննություն
Երեկ ուշ երեկոյան Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով կատարվում է հետաքննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Միջադեպի մասին ոստիկանությունից մանրամասնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:
Ժամը 23.20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում:
Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն:
Նախորդող հրապարակում`
Ծեծի ենթարկվածներից մեկը քթի և դիմածնոտային հատվածի կոտրվածքներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան