Շտեֆան Ֆյուլե. Դժվար է պատկերացնել, որ Վիլնյուսում համաձայնագիրը կարող է ստորագրվել բանակցված տեսքով
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չի պատկերացնում, թե ինչպես կարելի է Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցված տարբերակը Վիլնյուսում ստորագրել: Այս մասին, ըստ ԵՄ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության, հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ հաղորդագրության` Ֆյուլեն մասնավորապես հայտարարել է. «Մենք կշարունակենք գնահատել նոր իրավիճակը, այդ թվում մեր գործընկերների հետ ընթացիկ խորհրդատվությունների, մեր անդամ երկրներին տեղյակ պահելու ու նրանց հետ խորհրդակցելու միջոցով: Մաքսային միությանը միանալու Հայաստանի ընտրությունը հաշվի առնելով` բանակցված տեսքով Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում ստորագրելը դժվար է պատկերացնել: Հիմնվելով այս պահին մեր ունեցած տեղեկությունների վրա` Մաքսային միությունում և Ասոցացման համաձայնագրով/ԽՀԱԱՊ-ով նախատեսված պարտավորությունների համատեղումը խնդրահարույց է դիտվում»:
Միաժամանակ ԵՄ հանձնակատարը նշել է. «Մենք մտադիր ենք հարգել մեր գործընկերների ինքնիշխան իրավունքը, թե ինչ ինտեգրման կամ համագործակցության շրջանակներ են ցանկանում հետագայում ընտրել, և վստահ ենք, որ բոլորի շահերից է բխում` այսուհետ ևս ամպրապնդելն այն ամենն, ինչին հասել ենք Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության ընթացքում»:
Նույն հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է , որ «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան