WikiLeaks-ը նոր սենսացիոն նյութեր է հրապարակել Ադրբեջանի մասին
Գերմանական «ELEMAN GmbH» ընկերությունն Ադրբեջանին երկու լրտեսական սերվեր է վաճառել: Ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական պորտալը հայտնում է, որ նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Wikileaks հանրահայտ սկանդալային կայքը:
Պորտալը նշում է, որ «ELEMAN GmbH» ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանում էլեկտրոնային ծրագրավորում ապահովող կազմակերպության առաջատար սպասարկողը:
Տվյալ կազմակերպության հիմնական գործառույթը եղել է PSTN, PABX, WI-FI, WIMAX և այլ ծրագրերի ապահովումը: Տվյալ կազմակերպությունն իր գործունեությունն Ադրբեջանում դադարեցրել է 2012թ.-ի փետրվարին:
Ընդհանուր առմամբ, WikiLeaks-ը 249 փաստաթուղթ է հրապարակել ծրագրային ապահովմամբ զբաղվող գերմանական առաջատար կազմակերպությունների` տարբեր երկրների հետ ունեցած համագործակցության վերաբերյալ:
«Փաստաթղթերում մանրամասնորեն խոսվում է զանգերի, SMS և MMS ծառայությունների, էլեկտրոնային փոստարկղի, ֆաքսային և արբանյակային հեռախոսակապի մասսայական վերահսկման մասին», - գրված է Wikileaks-ի հաղորդագրության մեջ:
Նյութում նշվում է, որ փաստաթղթերը մասնավորապես վերաբերում են «Gamma International» և «Trovicor» կազմակերպություններին, որոնք «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության ցուցակում ներկայացված են որպես «համացանցի թշնամիներ»:
Պորտալը գրում է, որ WikiLeaks-ի ստացած փաստաթղթերի շնորհիվ կարելի է հասկանալ` ինչպես և ինչի օգնությամբ է վերահսկողություն սահմանվել մարդկանց կյանքում և վիրտուալ աշխարհում նրանց շփման վրա: Այդ սերվերների օգնությամբ կարելի է բոլորին լիակատար վերահսկողության տակ պահել ողջ օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում