Գազավորված ըմպելիքը երեխաների ագրեսիվության պատճառ
Երբեմն երեխաները կամակոր են դառնում ոչ թե վատ տրամադրության, այլ շաքարի ավելցուկի պատճառով: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները` ԱՄՆ-ի 20 խոշոր քաղաքներում մինչև 5 տարեկան 3000 երեխաների շրջանում իրականացրած հետազոտությունների արդյունքում:
Ըստ «Здоровье» ամսագրի` այդ երեխաների 40%-ն ամեն օր օգտագործել է ամենաքիչը մեկ բաժին գազավորված ըմպելիք, իսկ 4%-ը` օրական 4 բաժին:
Պարզվել է, որ նույնիսկ նման ըմպելիքների փոքր քանակությունը ազդում է երեխաների վարքագծի վրա. նրանք դառնում են ավելի ագրեսիվ ու ավելի ցրված: Գազավորված ըմպելիքի փոքրիկ երկրպագուները հաճախ են փչացնում ուրիշի ապրանքները, հարձակվում են երեխաների վրա և կռիվ սարքում: Այսպիսով, ըստ հետազոտողներից մեկի, ինչքան շատ են երեխաները գազավորված ընպելիք խմում, այնքան ավելի շատ ագրեսիվ են իրենց պահում: Բացի այդ, երեխաների ավելորդ քաշի պատճառը հաճախ հանդիսանում է հենց գազավորված ըմպելիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին