Երեկ բանտում մահացել է «Բանդայի գործով» դատապարտյալ Արման Դալլաքյանը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ, երեկոյան ժամը 20:40-ին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «Բանդայի գործով» դատապարտյալ, 41-ամյա Արման Դալլաքյանը:
Թերթի տեղեկությունը հաստատել է ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը: «Այս պահին չեմ կարող ասել, որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Ղլեչյանը՝ հավելելով. «Ինքը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, շատ կտրուկ առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին կանչել, կանչելուց 10 րոպե հետո մահացել էր»: