Թոխմախի Մհերը լայնածավալ շինարարություն է սկսել Էրեբունի թանգարանի հարևանությամբ գտնվող հրապարակում
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) այս օրերին լայն շինարարություն է սկսել Երևանի Էրեբունի թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում: Սակայն դեռևս ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ է մտադրվել կառուցել այդ հատվածում: Տեղեկություններ են շրջանառվում, որ կառույցը լինելու է հյուրանոցային կամ ռեստորանային մեծ համալիր: Բայց հետաքրքիրն այն է, որ պատգամավորի կողմից «իրենով արված» հատվածը ոչ թույլատրելի վայրում է, քանի որ գտնվում է մեծ լարման հոսանքի գոտում:
«Ժողովուրդ»-ը մի քանի օր շարունակ փորձել է ճշտել Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ երեկ էլ հեռախոսազանգին պատասխանել է նրա վարորդն ու ասել, որ Սեդրակյանը երկրում չէ: