Երկրաշարժ` Վրաստանում
Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք երեկ երեկոյան ժամը 20.35-ին , տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Այս մասին հայտնում են ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 43.800: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Մ.Ռուշաձեի հետ, ով տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերվածություններ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում