Սյունիքի նախկին մարզպետի որդու և Զ.Նիկողոսյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու որոշում է կայացվել
ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
«Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին»,-ասված է ծառայության տարածած հայտարարության մեջ:
Թեմային առնչվող`
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է
Զինդատախազություն. Ինչ զենքեր են առգրավվել Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում
Սյունիքի մարզպետի տան մոտ մարդ են սպանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին