«Պաշտպանենք Նիզամի Գյանջավիի ժառանգությունը» ֆեյսբուքյան խումբը կոչով դիմել է պարսկալեզու երկրներին
«Պաշտպանենք Նիզամի Գյանջավիի ժառանգությունը» ֆեյսբուքյան խումբը կոչով դիմել է պարսկալեզու երկրների պատասխանատու պաշտոնյաներին: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ նախաձեռնող խմբի անդամները պարսկալեզու երեք երկրների՝ Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի, պատասխանատու պաշտոնյաներին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հակադարձելու պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնությունը խեղաթյուրելու Ադրբեջանի գործողությունները:
«Պաշտպանենք Նիզամի Գյանջավիի ժառանգությունը» ֆեյսբուքյան խումբը առաջարկում է.
1. Ջանքեր գործադրել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվի «Նիզամիի համաշխարհային օր»՝ որպես պարսկալեզու բանաստեղծ
2. Իրանում, Տաջիկստանում և Աֆղանստանում ևս մեկ օր հայտարարել որպես «Նիզամիի համաշխարհային օր»՝ այն ամրագրելով օրացույցում
3. Ամեն տարի վերոնշյալ պարսկալեզու երկրներում Նիզամի Գյանջավիին նվիրված գիտական կոնֆերանս կազմակերպել, որին կմասնակցեն նիզամիագետներ ողջ աշխարհից
4. Պարսկալեզու երկրներից յուրանքանչյուրում գլխավոր պողոտաներից մեկը անվանակոչել Նիզամի Գյանջավիի անունով
5. Պարսկալեզու երկրների արվեստագետների մասնակցությամբ Նիզամի Գյանջավիի վերաբերյալ ֆիլմ ստեղծել
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը, օրերս անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Նիզամի Գյանջավիի պոեմները և Ֆերդոուսիի «Շահնամեն» պարսից լեզվի հիմնական աղբյուրներն են համարվում, որոնք պաշտոնապես ճանաչված են թե արևելագետների և թե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից: Գյանջավիի բանաստեղծությունները ոչ պարսկերենով կարդալը այնքան տարօրինակ է, որ ասենք Վիկտոր Հյուգոն արաբերենով է ստեղծագործել»:
Նախորդիվ` Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում