Թեհրանը կֆինանսավորի Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածի կառուցումը
«Իրանը պատրաստ է ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթուղու իրանական հատվածի շինարարական աշխատանքները»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական աշխատանքները սկսելու հարցով Երևանի և Թեհրանի միջև բանակցություններ են ընթանում:
«Հայաստանի հատվածի շինարարության ֆինանսավորման հարցով հետաքրքրված են ռուսական, չինական և իրանական ընկերությունները: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել նաև Հայաստանի տարածքով անցկացվելիք երկաթուղու մի հատվածի շինարարությունը»,-հավելել է ԱԱԽ քարտուղարը:
Նկատենք, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը գնահատվել է շուրջ 2-4 միլիարդ դոլար։