Ադրբեջանի իշխանությունը հրաժարվել է զարդարել նախագահի օթյակը արծվով և առյուծով, որոնք պատկերված են Հայաստանի զինանշանի վրա
«World Furniture»-ի սեպտեմբերյան համարում «Ֆոնտանա Գրանդե» նախագծման և ինտերիերի դիզայնի ճարտարապետական ստուդիայի գլխավոր գործադիր տնօրեն Կորրադո Դալլա Ֆոնտանան պատմում է այն խնդիրների մասին, որոնց բախվել է իր խումբը` Բաքվում Ազգային երաժշտական կոմդիայի թատրոնի շենքի վերականգման աշխատանքների ժամանակ:
«Շատ խնդիրներ կային, սակայն ըստ խմբի` ամենամեծը «մշակութային նախագծի» իրագործումն էր, որը տեղացիների համար անորոշ կամ նույնիսկ անհասկանալի էր` համենայնդեպս, ըստ մեր ընկալման», - նշում է Ֆոնտանան:
Նա պատմում է, որ տաբեր մշակութային ավանդույթներ որոշ թյուրիմացությունների պատճառ դարձան: Այդպիսի օրինակներից մեկը նախագահական օթյակի ձևավորումն էր, որն իր մեջ ներառում էր դասական խորհրդանիշների վրա հիմնված այլաբանություն և սիմվոլիկա` դրոշներով սյուներ, արծիվ (հեռատեսության խորհրդանիշ), և առյուծ (իշխանության խորհրդանիշ):
«Սակայն ադրբեջանական պատկերազարդման համաձայն` այդ խորհրդանիշները նշանակում են ագրեսիա և ռազմատենչ վարքագիծ: Խորհրդանիշները փոխվեցին պատվիրատուի ցանկությամբ», - ընգծում է Ֆոնտանան:
Նշենք, որ առյուծը և արծիվը Հայաստանի ազգային զինանշանի խորհրդանիշներն են: Առյուծը և արծիվը համարվում են կենդանական աշխարհի թագավորները և խորհրդանշում են իմաստություն, հպարտություն, համբերություն և ազնվականություն: Դրանք դարեր շարունակ եղել են թագավորական ընտանիքների խորհրդանիշներ:
Ֆոնտանայի խոսքերով` ինչպես պետական կառույցների համար իրագործված ցանկացած այլ աշխատանքներում, այստեղ ևս հրահագների հերթականությունը բավականին բարդ էր: