Արթուր Ջավադյան. «Ամերիաբանկը» յուրահատուկ է իր բանկային ծառայությունների մատուցման մշակույթով
«Այս իրադարձությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի տնտեսական կյանքում՝ Արցախի սրտում բացվում է «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը, որը բանկի թվով 10-րդ մասնաճյուղն էր, ինչը նույնպես խորհրդանշական է»-այսօր «Ամերիաբանկի» «Ստեփանակերտ» մասնաճյուղի բացման արարողությունից հետո իր ելույթում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշեց, որ Արցախում ստեղծվում են նոր հնարավորություններ մրցակցության, նոր բանկային ծառայություններից օգտվելու համար:
«Բանկի նոր մասնաճյուղի բացմամբ հնարավորություններ է ստեղծվում բարձրացնել տեղի ֆինասական կրթվածության մակարդակը»,-ասաց Ա. Ջավադյանը:
Նրա խոսքերով, «Ամերիաբանկը» յուրահատուկ է իր բանկային ծառայությունների մատուցման մշակույթով և այս մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա զարգացնել Արցախի տնտեսությունը:
Ըստ նրա, այս բանկի բացումը լավ օրինակ կծառայի այլ բանկերի և ներդրողների համար՝իրենց ներկայացուցչությունները Արցախում բացելու համար:
«Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր ներկաներին «Ամերիաբանկի» «Ստեփանակերտի» մասնաճյուղի բացման կապակցությամբ»,-հավելեց ԿԲ նախագահը: