Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի
Ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար: Այս մասին հայտնել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանը` Չինաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը մեկնել է այդ երկիր` մասնկացելու Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է և վստահություն է հայտնել, որ հարաբերություններն էլ ավելի են խորանալու։ Նա կարևորել է փաստը, որ Հայաստանում կառուցվելու է չինական դպրոցը, նշել, որ ամեն տարի ավելացնում է Չինաստանի տարբեր բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների քանակը, ինչպես նաև այն օգնության համար, որ Չինաստանը մշտապես մեզ տրամադրում է՝ Երևան քաղաքի ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և տարբեր սարքավորումներ:
«Տեղյակ եմ, որ և՛ անձամբ Դուք, և՛ հայ ժողովուրդը շատ եք կարևորում չինական մշակույթը: Այդ առումով մենք պատրաստ ենք ձեր ուսանողների թվաքանակը Չինաստանի բուհերում ավելացնել, ինչպես նաև ընդլայնել Կոնֆուցիի կենտրոնի գործունեությունը»,- նշել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը, ապա ավելացրել.
«Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր»:
Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, և մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝ այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար»:
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, Չինաստանի վարչապետը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ կողմերը կարողանան զսպված ձևով և բանակցություններով հասնեն լուծման և, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:
Նշենք, որ 2013 թվականի համար ՉԺՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետությանն արդեն իսկ տրամադրել էր շուրջ 11 միլիոն դոլարի դրամաշնորհ անհատույց տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ):
Հայաստանի և Չինաստանի վարչապետերի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են հմի շարք փաստաթղթեր: Մանրամասները կառավարության պաշտոնականէջում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում