Իրանի պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրամանագրով Ալի Շամխանին նշանակվել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Ալի Շամխանին նախկինում զբաղեցրել է ԻԻՀ պաշտպանության նախարարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնները:
Մինչ Շամխանիի նշանակումը՝ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Սայիդ Ջալիլին էր:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին օրերս հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վարելու լիազորությունը փոխանցվել է ԱԳ նախարարությանը:
Մինչ այդ միջուկային հարցով Արևմուտքի հետ բանակցություններն անցկացնում էր ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը: