Իրավունք 11:32 10/09/2013

Անիի նախկին ոստիկանապետի որդուն ոստիկանությունում ծեծելու փաստի կապակցությամբ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածները չարձանագրելու փաստերի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրելով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավոր Հարություն Սարգսյանի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված և 2012թ. հունիսի 25-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. օգոստոսի 26-ի որոշումը՝ դատախազը պարզել է, որ 2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության Շիրակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ: Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
2012թ. ապրիլի 12-ին՝ ժամը 17.30-ին, հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Գյումրու բաժին է բերման ենթարկվել Հարություն Սարգսյանը, ով ժամը 20-ից մինչև 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.15-ը, հարցաքննվել է որպես վկա։

Նշված հարցաքննության ժամանակ նա իր նկատմամբ կիրառված բռնության մասին որևէ փաստական տվյալ չի հայտնել, ցուցմունքը գրառել է անձամբ, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրությամբ հաստատել է գրառվածի ճշտությունը։ 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.35-ին, Հարություն Սարգսյանը ձերբակալվել է, այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում նույնպես իր նկատմամբ կիրառված բռնության մասին որևէ փաստական տվյալ չի հայտնել, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրել է արձանագրությունը։ Նույն օրը Հարություն Սարգսյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, որտեղ ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածների առկայություն չի արձանագրվել։

2012թ. ապրիլի 14-ին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ, Հարություն Սարգսյանը, չնայած հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հայտնել է, թե ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, ապա՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնուհետև՝ Երևան տեղափոխվելուց հետո բռնության է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն հրաժարվել է նրանց ինքնությունը հայտնել։

2012թ. ապրիլի 15-ին Հարություն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին է փորձել նրան հարցաքննել, սակայն վերջինս դարձյալ հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերի։ Դրանից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ներկայացվել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկմանը մասնակցելու համար, դատարանը փաստել է, որ նա ձերբակալվել է 2012թ. ապրիլի 12-ին՝ժամը 17.30-ին, միջնորդության քննարկումը նշանակվել է 2012թ. ապրիլի 15-ին՝ ժամը 17.00-ին, պաշտպանների կողմից դատարան ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո այն սկսվել է ժամը 17.52-ին։

2012թ. ապրիլի 16-ին, քննիչի կողմից կայացվել է որոշում՝ Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի թիվ 494/հ եզրակացությամբ փաստվել է, որ Հարություն Սարգսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ և ձախ ականջախեցիների հետին մակերեսների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի, ձախ բազկի ս/3-ի և ձախ ազդրի վ/3-ի հետին մակերեսների, ձախ սրունքի մ/3-ի առաջաներսային մակերեսի արյունազեղումների, ինչպես նաև կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի քերծվածքի ու հետին մակերեսի՝ անցումով գոտկայինհատվածի քերծվածքների ձևերով, պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

2012թ. ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկվել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետի 2012թ. ապրիլի 16-ի գրությունը և կից փաստաթղթերն այն մասին, որ 2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11.20-ին, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ է ընդունվել քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Հարություն Սարգսյանը, ում բժշկական զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ կալանավորի բանավոր հայտարարության, առաջացել են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություններ գործադրելու հետևանքով: 2012թ. ապրիլի 23-ին հիշյալ նյութերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նյութերի նախապատրաստման ժամանակ Հարություն Սարգսյանը բացատրություն է տվել, որ 2012թ. ապրիլի 12-ին՝ երեկոյան ուշ ժամի, ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը, ինչպես նաև դիմակավորված 7-8 անձ ձեռքերով և ռետինե մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել, այնուհետև տեղափոխել են մեկ այլ աշխատասենյակ, որտեղ շարունակել են նույն գործողությունները։ Դրանից հետո նույն աշխատասենյակում քննիչը հարցաքննել է իրեն, որի ընթացքում աշխատասենյակ է մտել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, քննիչից թույլտվություն ստանալով, մի քանի հարցեր տվել իրեն, իսկ հարցաքննության ավարտից հետո տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ մարզային վարչության պետը, նրա տեղակալը և քաղաքացիական հագուստով 2 անձ կրկին ռետինե մահակով ծեծի են ենթարկել իրեն ու սպառնացել։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Հարություն Սարգսյանին 2012թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխելուց հետո ՁՊՎ ոստիկանների կողմից թույլ է տրվել անփութություն՝ ձերբակալվածը պատշաճ զննության չի ենթարկվել, և առկա մարմնական վնասվածները չեն արձանագրվել, սակայն նշված անզգույշ գործողությունների հետևանքով էական վնաս չի պատճառվել ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության օրինական շահերին, ուստի բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը: Միաժամանակ եզրահանգել է նաև, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն, ուստի նրանց արարքներում բացակայում է հանցակազմը։

Վերոգրյալի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2012թ. հունիսի 25-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013թ. օգոստոսի 26-ի ԵԿԴ/0103/11/13 որոշմամբ վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2012թ. հունիսի 25-ի որոշումը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը՝ սեպտեմբերի 9-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}