Իրանի ԱԳՆ-ն Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային է որակել
«Այն, ինչն ադրբեջանցիները մշակույթի անվան տակ իրականացնում են, հակամշակութային գործողություններ են»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Այն, ինչն ադրբեջանցիները մշակույթի անվան տակ իրականացնում են, հակամշակութային գործողություններ են: Եթե Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները թարգմանվում են թուրքերեն՝ պահպանվելով պարսկերեն բնօրինակը, ապա դա գնահատելի գործ է, իսկ եթե թարգմանության արդյունքում ոչնչացվում է ինքնությունը, ապա դա հակամշակութային գործողություն է»:
Հավելենք, որ ԻԻՀ Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ալի Էսֆանանին օրերս «ԻՍՆԱ» լրտավական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել էր. «Իմ համոզմամբ Նիզամի Գյանջավին համաշխարհային ժառանգության մաս է կազմում, ըստ այդմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորություն ունի որքան հնարավոր է շուտ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել.
Ա. Կասեցնել գործընթացը
Բ. Պահանջել վնասների փոխհատուցում
Գ. Միջազգային ատյաններում դատապարտել այդ գործողությունները»:
Շարունակելով թեման՝ իրանցի խորհրդարանականը հավելում է. «Նիզամի Գյանջավիի ստեղծագործությունները աղավաղելը, դրանց գիրը փոխելը խախտումներ են համարվում, որոնք պետք է միջազգային իրավունքի տեսակետից քննության ենթարկվեն: Գյաջավիի ստեղծագործությունները պատկանում են Իրանի մշակույթին և պարսից լեզվին: Նրա գործերի գերակշիռ մասը գրվել է պարսկերենով, եթե նա այլ լեզուներով էլ որոշ ստեղծագործություններ էլ ունենա, սա չի նշանակում, որ կարելի է նրա իրական ժառանգությունը վերացնել»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանի մշակույթի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը քաղաքական անբարոյականության տեսակ է
Իրանցի պաշտոնյայի հորդորը Ադրբեջանին. Պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» սխալ քայլ է
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
«ՖԱՐՍ». Ընդամենը 22-ամյա Ադրբեջանը ինչպե՞ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան