Նոր Զեկույց Ադրբեջանում համատարած խտրականության դրսևորումների մասին
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով խորհրդատվական կոմիտեն նոր զեկույց է հրապարկել Ադրբեջանի վերաբերյալ, որում նշվում է, որ ազգային փոքրամասնությունների որոշ խմբեր դեռևս դեմ առ դեմ առնչվում են լուրջ թերությունների և խոչընդոտների հետ: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Europe»-ը:
Ստորև ներկայացնում ենք զեկույցից որոշ հատվածներ.
«Ազգային փոքրամասնությունների որոշ խմբեր դեռ լուրջ թերությունների և խոչընդոտների առաջ են կանգնում իրենց իրավունքների հարցում: Սա վերաբերվում է անորոշ թվով քաղաքացիություն չունեցող, հատկապես հայկական ծագում ունեցող, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց, ովքեր չեն կարողանում ստանալ իրավական փաստաթղթեր:
Չկա փաքրամասնությունենրի լեզվով հեռուստաընկերության կամ ռադիոյի որևէ ծրագիր: Դեռևս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ էական ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ովքեր համարվում են ազգային փոքրամասնություններ: Ի հավելում այս ամենի, հայ բառը կարծես վիրավորանք լինի, որն էլ նպաստում է նրան, որ թվով քիչ հայեր են բացահայտում իրենց ազգային պատկանելիությունը մարդահամար իրականացնելու ժամանակ:
Խորհրդատվական կոմիտեն ափսոսանք է հայտնում, որ այս հասարակական դիսկուրսը ազդեցությունը ունի բնակչության վրա, քանի որ համատարած խտրականություն է դրսևորվում հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ: Հաշվի առնելով բարդ հարաբերությունները, որն Ադրբեջանն ունի նաև մյուս հարևան երկրների հետ, Խորհրդատվական կոմիտեն վախենում է, որ այն կտարածվի նաև այլ խմբերի վրա:
Խորհրդատվական կոմիտեի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Շրջանակային կոնվենցիայի ներքո խթանեն իրավունքների և երաշխիքների իրազեկության գործընթացը, այդ թվում` երաշխավորեն խոսքի ազատությունը»: