Սիրիայում ազատ են արձակվել մեկուկես ամիս առաջ առևանգված բոլոր հայ երիտասարդները
Հալեպում այսօր ազատ են արձակվել մեկուկես ամիս առաջ առևանգված հայազգի երիտասարդները: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը՝ հղում կատարելով Հալեպում ունեցած աղբյուրին:
Երիտասարդներին առևանգել էին հուլիսի 26-ին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Նրանք եղել են Հալեպից Երևան ուղևորվող ավտոբուսում։ Հայտնի էին նաև նրանց անունները՝ Գարեգին Հացագործյան, Կարո Պապօղլյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան: Նարեկ Վարժապետյանն ազատ էր արձակվել սեպտեմբերի 8-ին:
Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ Հալեպի Սուլեյմանիյե թաղամասում ընկած հրթիռներից երեք հայ էր զոհվել: Գրեթե երկու շաբաթ է, ինչ Հալեպը շրջափակման մեջ է, չկա բջջային և հեռախոսային կապ, խիստ զգցվում է սննդի և վառելիքի պակաս: