Ամերիկացի նոր համանախագահը կայցելի Ստեփանակերտ
Ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյս Ուորլիքը մոտ օրերս կժամանի Ստեփանակերտ, որի շրջանակներում նաև հանդիպում կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ վերջինիս ավելի վաղ ժամանել էր Ադրբեջան, որի ժամանակ Ադրբեջանի իշխանություններին էր փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը: «Ես աջակցում եմ ձեր կողմից օգտագործվող առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությունը, ինչպես նաև համանախագահների ունակությունը և ժամանակը՝ բանակցություններում ներկայիս անելանելի վիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու կապակցությամբ»,- ասված էր Օբամայի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում