Չորս ամսում Թուրքիայի տարածքը լքել է 600 քուրդ գրոհային
Չորս ամսում Թուրքիայից հեռացել է 600 քուրդ գրոհային: Հայտնի է դարձել, որ 4 ամսվա ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալները 29 առանձին խմբերով Դիարբեքիրից, Դերսիմից, Բինգյոլից, Էրզրումից, Հաքքարիից հեռացել է դեպի հյուսիսային Իրաք: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը: Սկզբում թուրքական իշխանությունները մտահոգություն էին հայտնում, որ «ՔԲԿ»-ը Թուրքիայից հիմնականում հեռացնում է կազմակերպության վատառողջ, տարեց և կին անդամներին: Բայց քրդական կողմը դա կտրականապես հերքեց` հրապարակելով Թուրքիայի սահմանները լքող զինյալների լուսանկարները:
Նշենք, որ թուրք-քրդական խաղաղության գործընթացի շրջանակներում մայիսի 8-ից սկսվել էր զինյալ քրդերի դուրսբերումը Թուրքիայի տարածքից: Քուրդ գրոհայինների` չորս ամիս տևած տարհանման գործընթացը դադարեցվել է: Այդ մասին օրերս պաշտոնական հայտարարություն էր տարածել «Քրդական համայնքների միություն»` մասնավորապես նշելով. «Կառավարության կողմից քայլեր չձեռնարկելու համար զինյալների տարհանման գործընթացը դադարեցրել ենք: Հրադադարը, սակայն, շարունակվում է»:
Իսկ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավոր Հասիփ Քափլանը հայտարարել է, որ զինյալների տարհանման կասեցումն ամենևին չի նշանակում թուրք-քրդական խաղաղության գործընթացի ավարտ: Ըստ նրա` Իմրալը կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վճռից կախված կլինի գործըթնացի հետագա ճակատագիրը: