«Մետաքսե ճանապարհի մարտահրավեր». Հաղթած բլոգերները Հայաստանում են
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սեպտեմբերի 8-14-ին Հայաստանում կհյուրընկալի «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի հաղթողներին:
Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) կողմից կազմակերպված մրցույթի գլխավոր հովանավորը:
Ըստ այդմ՝ ՀԱՄՀ-ն հնարավորություն է ընձեռել միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներին՝ Ջոնաթան Փաուելին և Նայլահ Հայուարդին, այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը և ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հոգևոր արժեքներին, ինչպես նաև ժամանակակից կյանքին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, փորձի փոխանակման և երկկողմ կապերի հատատման նպատակով այցի շրջանակներում կկազմակերպվի նաև հանդիպում հայաստանյան բլոգերների հետ:
Հայաստանում իրենց տպավորություններն ու բացահայտումները բլոգերները կարտացոլեն իրենց բլոգերում՝ բարձրացնելով Հայաստանի ճանաչելիության մակարդակը միջազգային բլոգոլորտի, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները