Դասախոս. Կրթության նպատակը դարձել է փող ստանալը
«Ոչ մի կիրթ երկրում գոյություն չունի այնպիսի վճարովի բուհական համակարգ, ինչպիսին մեզ մոտ է: Երևանի պետական համալսարանն ընդգրկված է խոշոր հարկատուների ցուցակում, այսինքն՝ այն հոգևոր, մշակութային ոլորտից սահուն կերպով տեղափոխվել է բիզնեսի ոլորտ, մինչդեռ իրեն հարգող ցանկացած պետություն գիտի, որ պետական բուհերը գոյատևում են պետակամ դոտացիայով կամ մասնավոր անձանց նվիրատությունների շնորհիվ»,- «Կովկաս» ինստիտուտում» կրթության թեմայով կայացած բաց հասարակական բանավեճի ժամանակ նման դիտարկումներ արեց «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, ԵՊՀ պրոֆեսոր Արա Աթայանը:
Ըստ նրա, ուսանողների տված վարձավճարով ոչ թե պետք է բյուջեն լցնեն, այլ դասախոսներին աշխատավարձը տրվի: Ա. Աթայանի խոսքով, այս ամենի հետևանքը կրթության բովանդակության մեջ կարելի է տեսնել. «Կրթության նպատակը դարձել է փող ստանալը: Լուրջ խնդիր է, երբ գիտակացված կամ չգիտակցված մակարդակով համալսարանը կամ ցանկացած այլ բուհ պատկերացնում է, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակը փող հավաքելն է»:
Բանավեճին ներկա քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը չհամաձայնվեց Ա. Աթայանի այն կարծիքին, որ այսօր կրթությունը դիտարկում են որպես փող աշխատելու միջոց, կրթության հիմնական իմաստը փող հավաքելն է: «Համաձայն չեմ այս տեսակետին: Ես էլ եմ դասախոս, իմ նպատակը փող հավաքելը չէ»,- ընդգծեց նա: Խ. Գալաստյանի խոսքով, բուհի վարչական աշխատակազմի խնդիրն է ֆինանսական միջոցներ հայթայթելն ու դրանով իսկ կրթական պրոցեսը շարունակական հիմքերի վրա դնելը, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը պարտավոր է համապատասխան կրթական որակ ապահովել ուսանողների համար: «Հայաստանի մի քանի բուհերի առնվազն հաջողվում է ապահովել մեր ուսանողների համար բավարար կրթական որակ»,- նշեց Խ. Գալստյանը:
Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների, մասնավորապես կրեդիտային համակարգին անցնելու մասին, նա ասաց, որ այսօր ունենան ավելի ուսանողակենտրոն համակարգ, էականորեն նվազեցվել է սուբյեկտիվ գործոնը, ուսանողը ստիպված է ողջ կիսամայակի ընթացքում անընդհատ աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում