Բրեյվիկի հարձակումից հետո ողջ մնացած չորս անձինք դարձել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորներ
Նորվեգիայի ձախակենտրոն ժողովրդական կուսակցության 4 թեկնածուները, որոնց հաջողվել էր ողջ մնալ Ուտոյա կղզում 2011-ին Անդրեաս Բրեյվիկի կողմից կազմակերպված սպանդից հետո ընտրվել են երկրի օրենսդրի անդամ:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` խորհրդարանում տեղերի համար նախապես պայքարում էին «Նորվեգական ժողովրդական կուսակցության» 33 անդամներ, ովքեր ողջ էին մնացել Բրեյվիկի հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Դրանց արդյունքներով՝ նոր վարչապետ է դարձել աջակենտրոն «Առաջընթացի կուսակցության» ղեկավար Էռնա Սոլբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա