ՊՆ. Ադրբեջանը պրիմիտիվ քայլերի է գնում
«Լրատվամիջոցների տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը: Անկեղծ ասած, որևէ մեկի համար նորություն չէ Ադրբեջանի այսպիսի քարոզչական «տրյուկները», այնպես որ առանձնապես մեկնաբանելու բան չեմ էլ տեսնում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ «ՍալամՆյուզ» լրատվական կայքը լուրեր է տարածել այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածից, հայ դիրքապահների կողմից արձակված գնդակից դաշտում աշխատող խաղաղ բնակիչ է վիրավորվել: Նաև նշվում է, որ հայկական կողմից հրդեհվում են չեզոք գոտու խոտերը, իսկ հրդեհը տարածվում է սահմանի ադրբեջանական հատված:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով, Ադրբեջանը պրիմիտիվ քայլերի է գնում, որով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել իր սանձարձակ գործողություններից: