Հասարակություն 18:18 11/09/2013

Ռադիո «Ազատություն». Նախիջևանի հատուկ ծառայությունների աշխատակիցը էքստրադիցիայի կենթարկվի

 Մոսկվայի և Բաքվի միջև ջերմացում է նկատվում այն բանից հետո, երբ Յարոսլավի շրջանային դատարանը որոշեց էքստրադիցիայի ենթարկել Նախիջանի Ինքնավար Հանրապետության Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից Իբրահիմ Մուսաևին, ով փորձում էր փախստականի կարգավիճակ ստանալ Ռուսաստանում: Այդ մասին գրված է Ռադիո «Ազատություն» Եվրոպական ծառայության կայքում հրապարակված հոդվածում:

Նյութում ներկայացվում է « Кавказский узел»-ի հետ Իբրահիմ Մուսաևի հարցազրույցը, որտեղ Մուսաևը պատմում է, թե ինչպես է ինքն աշխատանքի անցել Ադրբեջանի հատուկ ծառայություններում և կառավարել գործակալների ցանցը, ովքեր տեղեկատվություն էին հայտնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նա նաև պատմում է, թե ինչպես է Նախիջևանի բնակիչ Թուրաջ Զեյնալովն իրեն տեղեկացրել օդային ճանապարհով քրդական ահաբեկչական «Քուրդիստանի աշխատավորների կուսակցության» (ՔԱԿ) համար Բաքվից Նախիջան, իսկ հետո արդեն Թուրքիա զենք փոխադրելու մասին: Ընդ որում` ՔԱԿ-ը դեռ այն ժամանակ ներգրավված է եղել զինված հակամարտության մեջ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ: Զեյնալովը պատմել է, որ ինքնաթիռը բեռնելիս ուղեկցող զինվորականը հեռացել է խցիկից` այնտեղ թողնելով իր փաստաթղթերը, իսկ Զեյնալովը պատրաստել է այդ փաստաթղթերի կրկնօրինակները: 2011թ. օգոստոսի 2-ին Զեյնալովն այդ փաստաթղթերը փոխանցել է Մուսաևին, իսկ օգոստոսի 24-ին նա ձերբակալվել է: Մի քանի օր անց նրան սպանել են Ազգային անվտանգության նախարարությունում:

«ՔԱԿ-ին զենք մատակարարելու գործում Ադրբեջանի կառավարության մասնակցության վերաբերյալ փաստաթղթային ապացույցները, որոնք, ըստ Մուսաևի, նա ստացել է Զեյնալովից, ևս մեկ անգամ ցույց են տալիս այդ կազմակերպության հետ Ադրբեջանի ունեցած երկակի հարաբերությունները», - գրված է նյութում:

Հեղինակը գրում է, որ դեռ 2000-ականներին Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը հանրապետության իշխանությանը մեղադրում էր ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ և գրում էր Ադրբեջանի տարածքում գործող ճամբարների գոյության մասին, որտեղ պատրաստվում են ՔԱԿ-ի անդամները: Նմանատիպ կապերի մեջ մեղադրվող պաշտոնյաների շարքում են եղել Սումգայիթի մունիցիպալ խորհրդի նախկին անդամները, ինչպես նաև Բեյլար Էյուբովը, ով գլխավորում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը:

2003թ. Բաքու ժամանելով` Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր անհանգստությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ ՔԱԿ-ի անդամները գործել են Ադրբեջանում` քողարկվելով մշակութային ծրագրերի օգնությամբ:

Նյութում նաև նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները 2002թ. առնվազն երեք անգամ պահանջել են, որպեսզի խորհրդարանը պաշտոնապես ճանաչի ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը հետևականորեն կասեցնում էր այդ հարցի վերաբերյալ բանավեճերը: Միայն 2009թ. դեկտեմբերին քննարկում է կազմակերպվել Ջամիլ Հասանլիի նախաձեռնությամբ, ով նախորդ ամիս Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ընտրվել է որպես միասնական ընդդիմադիր թեկնածու նախագահական ընտրություններին: Այդ առիթով խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը պատասխանել է, որ այն պահին, երբ Թուրքիայի խորհրդարանը ճանաչի ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, Ադրբեջանը կհետևի նրա օրինակին:

Ըստ հեղինակի` Ադրբեջանի կողմից (Նախիջանի տարածքով) ՔԱԿ-ին զենքի մատակարարման համատեքստում Մուսաևը նշում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում բազմաթիվ քրդեր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում կամ ունեն սեփական բանկեր, շինարարական ընկերություններ և հյուրանոցներ: Նա ընդգծում է, որ Նախիջևանի Վերին խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովն ինքը քուրդը է:

«Վերջապես, հարկավոր է նշել, որ մի շարք ադրբեջանցի քաղաքագետներ հրապարակայնորեն հայտարարել են, որ Հեյդար Ալիևը քուրդ է եղել: Այդ ենթադրությունները մասնակիորեն կապված էին իր արտաքինի հետ, ինչպես նաև հիմնված են թերթերի հրապարակումների վրա, որոնք նշում են` Ալիևի ավագ եղբայր Հասանը Խորհրդային Ադրբեջանում առաջին քուրդն էր, ով ընդունվել է ասպիրանտուրա և թեզ պաշտպանել», - գրում է հեղինակը:
Միևնույն ժամանակ բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն հանգուցյալ նախագահի մասին իր մահախոսականում գրում է, որ Հեյդար Ալիևը` որպես պետական անվտանգության կոմիտեի երիտասարդ սպա, կարևոր դեր է խաղացել ՔԱԿ-ի ստեղծման գործում ենթադրաբար Թուրքիայում կայունության խախտման նպատակով:
Նշվում է նաև ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի քրդական փոքրամասնության հայտնի անդամներից են Բաքվի քաղաքապետը և Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության ղեկավարը: Նշվում է նաև, որ Ադրբեջանում քրդերի թիվը հասնում է 150,000-ի` չնայած պաշտոնապես այդ թիվը կազմում է 70 հազար:
«Թե որ թիվն է մոտ իրականությանը, անհնար է ասել` հաշվի առնելով այն, որ 1959 թվականից սկսած քրդերը չեն գրանցվել որպես առանձին էթնիկ խումբ Ադրբեջանում», - ասվում է նյութում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարգիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}