Տեր-Պետրոսյանը բացատրեց ու չգնահատեց

 Հայ ազգային կոնգրես կուսակցության սեպտեմբերի 7-ի վարչության նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: Այդ ելույթում առաջին նախագահն, ըստ էության, ոչինչ չի ասել: Ոչինչ` չոր մնացորդում: Նրա ողջ ելույթի քվինտէսենցիան կարելի է ձևակերպել հետևայլ դատողությամբ` ես կանեի նույնը, ինչ արել է Սերժ Սարգսյանը (ավելի մեծ ձեռքբերումներով), ուստի լավ կլինի, որ ես դառնամ ձեր պարտնյորը (քանի որ ավելի վստահելի պարտնյոր կլինեմ):

Նրա ողջ ելույթում կարմիր թելի պես անցնում է միտքը, որ տեղի ունեցածը պետք է լիներ, բայց կարելի էր ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ: Թե ինչ ձեռքբերումների մասին է խոսքը, և ինչպես է չափվում դրա ավելն ու պակասը, այլ հարց է (ի վերջո, դատելով եղած տեղեկություններից, դեռ անգամ ռուսները չգիտեն, թե ով` ինչ ձեռքբերումներ կամ կորուստներ է ունենալու այս ամենի արդյունքում): Բայց փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջարկում որևէ այլ լուծում, քան առկա է այսօր օրակարգում: Եվ ընդհակառակը, ակնարկում է, որ պատրաստ է լինել գծի շարունակողը: Այսինքն` նա հայտարարում է, որ իր գլխավորած ուժն այլընտրանք է, բայց այդ այլընտրանքային ուղին ցույց չի տալիս: Ընդամենը:

Կարելի էր այսքանով ավարտել, սակայն ողջ խնդիրն այն է, որ առաջին նախագահի ելությում կարելի է որոշակի նյուանսներ որսալ, որոնք թեև կապված չեն քննարկվող թեմայի հետ, այդուհանդերձ լուրջ մտորումների տեղիք են տալիս:

Սկսեմ այն հանգամանքից, որ իր ելույթում Տեր-Պետրոսյանը թիմակիցներին բացատրում է: Նա հենց այդպես էլ ասում է` բացատրում եմ: Եթե հիշում եք, հայ-թուրքական գործընթացի ժամանակ էլ նախկին նախագահը ելույթ ունեցավ (ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպման ձևաչափով), որտեղ ևս ելույթը վերնագրել էր «ոչ թե ծրագրային, այլ բացատրական»:
Ստացվում է, որ վերջին տարիներին Հայաստանը երկու կարևորագույն գործընթացների մեջ է եղել և երկուսի դեպքում էլ Լևոն Տեր-Պետրոսյանն անհրաժեշտ է համարել սեփական թիմակիցներին բացատրել` ինչն ինչոց է: Գուցե սա նորմալ է, բայց կողքից տպավորությունն այնպիսին է, որ առաջին նախագահն հենց ինքը թիմակիցների ողջախոհության առնչությամբ լուրջ կասկածներ ունի:

Երկրորդ կարևոր հանգամանքը երկակի ստանդարտներն են, որ առաջարկում է Տեր-Պետրոսյանը: Նա իր խոսքում թիմակիցներին հորդորում է, որպեսզի զերծ մնան օտար երկրների, նրանց ղեկավարների ու ժողովրդի հասցեին վիրավորանքներից, այլատյացությունից, քանի որ նրանք «մեր գործընկերներն են» և անգամ եթե կան հակասություններ, դրանք պետք է հաղթահարել որպես գործընկերներ (անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ Տեր-Պետրոսյանի հորդորները վերաբերում էին գլխավորապես Ռուսաստանին ու անձամբ Պուտինին): Սա միանշանակ ողջամիտ և պատասխանատու մոտեցում է: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ միայն արտաքին գործընկերների նկատմամբ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ արտաքին գործընկերոջը (նույն Էրդողանին կամ Ալիևին) վիրավորել չի կարելի, քանի որ անպատասխանատվություն է, իսկ ահա երկրի ներսում կարելի է: Որտե՞ղ է գրված, որ սեփական ժողովրդին ու նրա առանձին ներկայացուցիչներին կարելի է վիրավորել: Ի՞նչ է` ՀԱԿԿ-ում կարծում են, որ արտաքին հակառակորդը պոտենցիալ գործընկեր է, իսկ ներքինը` ո՞չ: Տարօրինակ մոտեցում է, եթե ոչ` ցնցումածին:

Պակաս տարօրինակ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղեկատվությունն այն մասին, որ ինքն անցած տարի Շտեֆան Ֆյուլեին «զգուշացրել է»: Թե ինչ է զգուշացրել, էական չէ, կարևորը, որ զգուշացրել է (ի դեպ, ելույթում Տեր-Պետրոսյանը` որոշ դեպքերում քողարկված, որոշ դեպքերում ակնհայտ, բացասական վերաբերմունք է արտահայտում Հայաստանի եվրաինտեգրացիայի վերաբերյալ: Այն անվանում է մեկ «սիրախաղ», մյուս դեպքում` «ավանտյուրա» և այլն): Մեծ պատմաբան պետք չի լինել` բացահայտելու համար, որ ժողովուրդների ու պետությունների դժբախտությունների մեծ մասը պայմանավորված է «ներսից զգուշացնողներով»: Եվ սա այն դեպքում, որ նույն ելույթում Տեր-Պետրոսյանը թիմակիցներին բացատրում է, որ իրենց ուժը «արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, պետք է գործի պետական պատասխանատվության գիտակցությամբ, այսինքն` այնպես, ինչպես եթե իշխանություն լինեինք»:
Հավանաբար պետական պատասխանատվության գիտակցման փայլուն դրսևորումներից մեկն էլ այն է, որ, օրինակ, հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ արդեն չորս տարի հնչում են հեգնական, քննադատական գնահատականներ (ներառյալ վերջին ելույթում), իսկ ռուսական լրատվամիջոցին Տեր-Պետրոսյանն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն «ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել»:

Մնում է հուսալ, որ ռուսական մամուլին մի հարցազրույց էլ Տեր-Պետրոսյանը կտա Մաքսային միության թեմայով, և մենք կծանոթանանք նրա ոչ միայն բացատրություններին, այլև գնահատականներին ու դիրքորոշմանը: Ամեն դեպքում` վերջին ելույթն ամենևին էլ քաղաքական փաստաթուղթ չէր, այն, ըստ էության, ներկուսակցական պրոպագանդայի շրջաբերական էր, որը չգիտես ինչու որոշվեց հրապարակայնացնել:

Հեղինակ` Արմեն Մինասյան
 

 Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նոտր Դամ տաճարը կբացվի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն...
Աղբյուր` Panorama.am
15:32
58-ամյա Թայսոնը Ջեյք Փոլից պարտվելուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան
Ամերիկացի 58-ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, չնայած շաբաթ երեկոյան 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլի հետ ունեցած մենապարտում կրած...
Աղբյուր` Panorama.am
15:12
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցած սպանnւթյnւնիg
Ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն
Աղբյուր` Panorama.am
15:02
Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ «Երբ ցուցարարները դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աշխարհի Մ12 տ. առաջնություն. Առաջին խաղափուլում հայ 9 շախմատիստները հաղթանակ են տարել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը...
Աղբյուր` Panorama.am
14:42
ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռոնալդուն ասել է, որ Պորտուգալիայի հավաքականից սպոնտան կհեռանա
Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ կհեռանա ազգային թիմից։ «Երբ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ,...
Աղբյուր` Panorama.am
14:09
85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ զինծառայողի մահվան դեպքին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:39
ՔԿ-ն հաստատում է. Հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է կատարվել
ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}