ԱՄՆ-ն մեղմացնում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
«ԱՄՆ-ն մեղմացնում է Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը՝ որպես բարի կամքի դրսևորում, սպորտի ոլորտում իրանցիների և ամերիկացիների հարաբերությունները ամրապնդելու նպատակով նվազեցրել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների որոշ մասը:
«Ընթացիկ տարվա ընթացքում, սա արդեն երկրորդ դեպքն է, որ Միացյալ Նահանգները վերանայում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Սա պատասխանն է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությանը, որ Թեհրանը ցանկանում է Վաշինգտոնի հետ բարելավել հարաբերությունները»,-նշված է տեղեկատվության մեջ:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին իր առաջին մամլո ասուլիսում, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մենք ուշադրությամբ հետևելու ենք ԱՄՆ-ի քայլերին. կառուցողական և իմաստալից քայլերի դեպքում Իրանի կառավարությունը համապատասպան դիրքորոշում կարտահայտի: Պատրաստ ենք, լրջությամբ, առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել, եթե իհարկե, հակառակ կողմն ունի այդ պատրաստակամությունը»:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրան է այցելում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ջեֆրի Ֆելթմանը
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել
Վերականգնվում են Թեհրան-Վաշինգտոն ուղիղ չվերթները. Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումը