Իրանցի պատմաբան. Ներկայիս Ադրբեջանը Իրանի մաս է կազմել, իսկ Գյանջան եղել է Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը
«Նույնիսկ թյուրքալեզու Սեֆյանների դինաստիան երբեք իրեն Իրանի մշակույթից և Իրանի ժողովրդից անջատ չի դիտարկել»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է իրանցի պատմաբան Սեյյեդ Մոհամմադ Սաղաֆին:
Իրանցի պատմաբանը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հավակնություններին, մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով նախկինում Իրանի ունեցած ընդարձակ սահմանները՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, այդ թվում Գյանջան, Իրանի մաս են կազմել. Այն եղել է Սասանյան Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը»:
Շարունակելով թեման՝ Սաղաֆին հավելել է. «Մեր մշակույթի մեջ երբեք մի քանի Ազարբայջան (Ադրբեջան) չի եղել: Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը պնդում է, թե Գյանջան պատկանում է Անդրկովկասին, հետևաբար Նիզամի Գյանջավին էլ պատկանում է այդ երկրին, սակայն նրանք չգիտեն, որ Գյանջավին երբեք թյուրքերեն լեզվով չի ստեղծագործել: Նույնիսկ թյուրքալեզու Սեֆյանների օրոք, երբ պալատում թյուրքերեն էին խոսում, Սեֆյանների դինաստիան երբեք իրեն Իրանի մշակույթից և Իրանի ժողովրդից անջատ չի դիտարկել»:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
Իրանի ԱԳՆ-ն Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում