«Pia.az». 13-ամյա աղջնակը հղիացել է ադրբեջանցի պատգամավորից
Ընթացիկ տարվա մարտին Բաքվի Մելիքովի անվան հիվանդանոց է դիմել Վրաստանի Բոլնիսի շրջանի բնակչուհի Շ.Գ-ն: Բժշկական զննման արդյունքում հայտնի է դարձել, որ 13-ամյա աղջնակը հղի է: Ոստիկանության հարցաքննումից հետո պարզվել է, որ երեխայի հայրը ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր է:
Հիվանդանոցի բժիշկներից մեկը «Pia.az» կայքին պատմել է, որ հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի գլխավոր բժիշկ Փերի Աբբասովան հրահանգ է ստացել թաքցնել տվյալ միջադեպը: Բժիշկները հրաժարվել են ընդհատել աղջկա հղիությունը ծանր առողջական հետևանքների պատճառով:
Պատգամավորն իր հերթին պայմանավորվել է իրավապահ մարմինների հետ, որպեսզի իր մեղքը գաղտնի պահվի, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներին հիվանդանոցում հայտնում են, թե աղջիկն արդեն ընտանիք ունի ու իր ամուսնու և սկեսուրի ուղեկցությամբ այցելում է բուժզննության:
Սակայն կայքի աղբյուրը նշում է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. պատգամավորն ամեն տեսակ ճնշում է գործադրում աղջկա ծնողների վրա և մեծ գումարի փոխարեն ստացել է հետագա բողոքներից հրաժարվելու նրանց համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում