Հայաստանի հավաքականը բարձրացել է 12 կետով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա հերթական վարկանշային սանդղակը: Մեր ֆուտբոլային ընտրանին չեխերի նկատմամբ արտագնա խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո բարձրացել է 12 տեղով և 592 միավորով այժմ զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 1514 միավորով: Երկրորդ տեղում արգենտինացիներն են (1263), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ազգային թիմը (1261):
1. Իսպանիա-1514 միավոր
2. Արգենտինա-1263
3. Գերմանիա-1261
4. Իտալիա-1199
5. Կոլումբիա-1180
6. Բելգիա-1159
7. Ուրուգվայ-1126
8. Բրազիլիա-1067
9. Հոլանդիա-1058
10. Խորվաթիա-1051
15. Ռուսաստան-968
23. Դանիա-825
26. Ուկրաինա-799
33. Չեխիա-738
54. ՀԱՅԱՍՏԱՆ-592
57.Ուզբեկստան-579
64. Բուլղարիա-549
80.Բելառուս-458
88. Էստոնիա-405
97. Վրաստան-364
107. Ադրբեջան-315
112.Լիտվա-299
115.Լատվիա-288
117.Տաջիկստան-281
125.Թուրքմենստան-254
129.Մոլդովա-237
132.Ղազախստան-27
142. Մալթա-199
144 Ղրղզստան-186
Հ. Գ. Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում